Վենեսուելայի ընդդիմադիր ուժերը պահանջել են, որպեսզի երկրի ղեկավար Ուգո Չավեսը բազմակողմանի բուժզննում անցնի, որպեսզի պարզվի արդյոք նա հետագայում ի վիճակի կլինի կատարել երկրի ղեկավարի պաշտոնը, հաղորդում են մեքսիկական ԶԼՄ-ները:
Ընդդիմությունը հայտարարում է, որ երկրի ղեկավարի առողջական վիճակի վերաբերյալ պաշտոնական տեղեկությունները մշուշոտ են:
2011-ից սկսած Վենեսուելայի նախագահն արդեն 4 վիրահատության է ենթարկվել: Քաղցկեղի հեռացման վերջին վիրահատությունը կատարվել է Հավանայում այս տարվա դեկտեմբերին: 2013թ հունվարի 10-ից Չավեսը պետք է սկսի պաշտոնավարել որպես նախագահ: Ըստ երկրի օրենսդրության, նրա գործունեությունը պետք է շարունակվի մինչև 2019թ: