Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 27-ին` ժամը 10.00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Ապարանի, Մարալիկի, Արթիկի, Դիլիջանի ճանապարհահատվածներում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: