28 հունիսի 2005 - 11:46 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը եւ Աբդուլա Գյուլը նախօրեին Անկարայում քննարկել են ղարաբաղյան հակամարտության հարցը, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Մամեդյարովը Թուրքիայում է գտնվում Ա. Գյուլի հրավերով: Բացի ղարաբաղյան հիմնախնդրից, զրուցակիցները կարծիքներ են փոխանակել մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ: