2013 թ-ին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը կհրատարակի նոր շարք, այս անգամ նվիրված հայկական գաղթավայրերին: Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը, այն կկոչվի «Հայկական գաղթավայրեր» և մյուս տարի կհրատարակվեն Վլադիկավկազի, Մոզդոկի և Դերբենդի հայերի պատմությունները: Գրքերում մասնավորապես, ներկայացվելու են այդ քաղաքների հայկական գաղթօջախների ձևավորումը, նախապատմությունը:
Վլադիկավկազի մասին գրքում, օրինակ, կներկայացվի մոսկովյան հայտնի Վախթանգովի թատրոնի հիմնադրի մասին, որի տունը գտնվել է եկեղեցու դիմաց: