27 դեկտեմբերի 2012 - 15:44 AMT
Կառավարությունը կփոխհատուցի անապահով ընտանիքների բնական գազի սպառման ծախսերը

Կառավարությունը դեկտեմբերի 27-ի նիստում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին առաջարկել է համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման և բարեփոխման շնորհիվ առաջացող շահույթի հաշվին ավելի քան 126 մլն դրամ վճարել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին` որպես 2012 թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին անապահով ընտանիքների սպառած բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցում։

2011-ի ապրիլի 1-ից անապահով ընտանիքները, որոնք ամսական սպասռել են 300 խմ-ից պակաս գազ, օգտվել են յուրաքանչյուր խմ-ի համար արտոնյալ սակագներից (սակագինը մնացած սպառողների համար կազմում է 132 դրամ/խմ):

Հայաստանի կառավարությունն իր նիստերից մեկում որոշում է ընդունել անապահով ընտանիքների համար երկարացնել արտոնյալ սակագները մինչև 2013-ի մարտի 31-ը: