ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը, ով արդեն մեկ ամսից ավելի գտնվում է ԱՄՆ Հյուսթոն քաղաքի հիվանդանոցում, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Նրա վիճակը կտրուկ վատացել է: Այդ մասին չորեքշաբթի օրը հաղորդել է նրա ներկայացուցիչներից մեկը` Ջիմ ՄաքԳրետը:
Բժիշկների խոսքով, Սպիտակ տան 88-ամյա նախկին ղեկավարն արդեն մի քանի օր է բարձր ջերմություն ունի:
Բուշ-ավագը հիվանդանոց է տեղափոխվել նոյեմբերի 23-ին բրոնխիտի բուժման համար: Ենթադրվում էր, որ նա հիվանդանոցում կմնա մի քանի օր, սակայն բուժումը ձգձգվել է: