27 դեկտեմբերի 2012 - 16:34 AMT
Չինաստանի իշխանությունները բռնագրավել են Տիբեթի վանականների հեռուստացույցները

Չինաստանի իշխանությունները բռնագրավել են 300 տիբեթյան մենաստանների հեռուստացույցներ, ինչպես նաև ապամոնտաժել արբանյակային սարքավորումները, որոնք թույլ են տալիս դիտել «հակաչինական» հեռուստաալիքներ, հաղորդում է Reuters-ը:

«Թշնամական» արբանյակային ալիքների փոխարեն վանականներին կառաջարկվեն չինական հեռուստածրագրեր: ՉԺՀ ղեկավարության կարծիքով, այդ քայլը կարող է վերացնել ինքնահրկիզումների ալիքը, որոնց վանականները դիմում են ի նշան Չինաստանի կողմից Տիբեթի բռնազավթման դեմ բողոքի:

Բացի դրանից, տարածաշրջանում ավելացել է ոստիկանների թիվը: Խիստ հսկողության տակ է գտնվում դյուրավառ հեղուկների վաճառքը: