27 դեկտեմբերի 2012 - 17:20 AMT
Դեկտեմբերի 27-ին մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքը կազմել է 403.27 դրամ

Դեկտեմբերի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 8,030 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 403.76 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 403.85 դրամ:

Ընդ որում, դեկտեմբերի 27-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 403.27 դրամ, դեկտեմբերի 26-ի համեմատ ավելանալով 0.14 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 535.14 դրամ է` ավելանալով 2.69 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 13.23 դրամ, ինչն ավելի է 0,03 կետով, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: