27 դեկտեմբերի 2012 - 17:40 AMT
Իսրայելցի նախարար. ԱՄՆ-ն պատրաստվում է ռազմական միջամտության Սիրիայում

Իսրայելի ռազմավարական հարցերի գծով նախարար Մոշե Յաալոնը Իսրայելի բանակային ռադիոյին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է ռազմական միջամտության Սիրիայում, հայտնում է «Արուց Շեվան»:

Ըստ նախարարի, ներխուժման մասին վերջնական որոշումը կկայացվի, եթե սիրիական կառավարությունը վճռի քիմիական զենք կիրառել սեփական քաղաքացիների դեմ:

Յաալոնը պատմել է, որ Վաշինգտոնը, չնայած արտաքին հանդարտությանը, շատ մտահոգ է վերջին զարգացումներով Իսրայելի հարևան երկրում և ողջ տարածաշրջանի համար քաղաքացիական պատերազմի հնարավոր հետևանքներով: Նախարարը նաև նշել է, որ ԱՄՆ ու Իսրայելի կառավարությունները սերտ շփման մեջ են՝ համատեղ վերլուծելով իրավիճակը Սիրիայում: Հատկապես մտահոգիչ է քիմիական զենքի կիրառման հավանականությունը: