27 դեկտեմբերի 2012 - 18:06 AMT
Սերգեյ Մովսիսյան. Այս տարին հոյակապ էր, հուսամ, որ 2013-ը ևս այդպիսին կլինի

Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Ամանորը նշելու է Պրահայում ընկերուհու և ծնողների հետ: «Մտածել էինք, որ ընկերներով որևէ տեղ կգնանք և յուրահատուկ կերպով կնշենք տոները, բայց գուցե մյուս տարի կիրագործենք պլանավորածը»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշել է շախմատիստը:

Մովսիսյանի կարծիքով, 2012-ը շատ հաջող էր իր համար, քանի որ նա կարողացավ բազմաթիվ կարևոր պարտիաներում հաղթանակներ տոնել և ուրախ էլ ավարտել տարին:

«Ինձ համար էլ այս տարին հոյակապ էր, հուսամ, որ 2013-ը ևս այդպիսին կլինի, թեև մյուս տարի Օլիմպիադա չկա: Ցանկանում եմ, որ բոլորի համար էլ այս տարին ավելի լավը լինի, քան նախորդը»,- ավելացրել է նա: