Թուրքկան ՌՕՈւ-ն զանգվածային հարձակում է գործել ՔԱԿ բազաների վրա, որոնք տեղակայված են Հյուսիսային Իրաքի լեռներում: Հարվածի են ենթարկվել ՔԱԿ գրոհայինների մի շարք ճամբարներ:
Քրդական աշխատավորական կուսակցությունը 1984թ-ից թուրքական կառավարության դեմ պայքար է մղում, որի նպատակը երկրի հարավ-արևելքում քրդերի անկախ պետության ստեղծումն է: Այս ընթացքում բախումների զոհ է դարձել արդեն 45 հազար մարդ: Թուրքիայում և մի շարք այլ պետություններում ՔԱԿ-ը համարվում է ահաբեկչական կազմակերպություն: