28 դեկտեմբերի 2012 - 11:37 AMT
Եգիպտոսի ընդդիմության առաջնորդներին մեղադրել են պետական դավաճանության մեջ

Եգիպտոսի գլխավոր դատախազ Թալաաթ Իբրահիմը կարգադրել է քրեական հետաքննություն անցկացնել՝ մեղադրելով ընդդիմության առաջնորդներին պետական դավաճանության մեջ, նախագահ Մուրսիին տապալելու նպատակով, հայտնում է Associated Press-ը:

Հետաքննության համար առիթ են հանդիսացել երկու իրավաբանների բողոքները, որոնք ներկայացվել են դատախազություն 2012թ. դեկտեմբերին: Դա վերաբերում է ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Մոհամմեդ էլ Բարադեին, ԱԳ նախկին նախարար Ամր Մուսային և նախագահական աթոռի համար պայքարում Մուրսիի նախկին մրցակից լրագրող Համդին Սաբբահին: Դեռևս ոչ ոք չի մեկնաբանել նախաձեռնած հետաքննությունը, սակայն հիմնականում ընդդիմությունը մերժում է մեղադրանքները: