28 դեկտեմբերի 2012 - 13:14 AMT
Պարույր Հայրիկյան. 3 միլիոնից ամեն մեկը բուռն կերպով հավատում է, որ ինքը կարող է նախագահ լինել

Առաջիկա նախագահական ընտրություններին երկրորդ քաղաքական ուժ համարվող կուսակցության մասնակցությունից հրաժարվելու մասին ԱԻՆ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր ասուլիսի ժամանակ ասաց. «Օրինակ Ֆինլանդիայում, եթե 2-րդ քաղաքական ուժը չի մասնակցում կարևոր քաղաքական իրաարձություններին, նշանակում է կամ վախեցրել են, կամ քաղաքական ուժ չէ, կամ 2-րդը չէ»:

ԱԻՆ նախագահն անդրադարձավ նաև պակաս հայտնի թեկնածուների առաջադրմանը.«Շատ չեն, եթե 3 միլինոն լիներ` շատ կլիներ:

3 միլիոնից ամեն մեկը բուռն կերպով հավատում է, որ ինքը կարող է նախագահ լինել»:

Պարույր Հայրիկյանը հիշեցրեց, որ նման վիճակից խուսափելու համար ժամանակին առաջարկում էին ընտրական գրավից բացի նաև ստորագրություններ հավաքել: