28 դեկտեմբերի 2012 - 13:16 AMT
Քաղաքագետ. Հայ-թուրքական հարաբերություններում որևէ հեռանկար չկա

2012 թվականին Հայաստանի արտաքին քաղաքականությունը և հարևանների հետ հարաբերությունները մնացին ստատուս քվոյի շրջանակներում : Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լևոն Շիրինյանը: Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, քաղաքագետը նկատեց. «Հայաստանի բանակի ակտիվ գործողությունների և հզոր ինքնապաշտպանության շնորհիվ ադրբեջանական վիշապի գլուխը սեղմվել է գետնին և նա չի կարողանում շնչել»: Քաղաքագետը նկատեց, որ Ադրբեջանը պատերազմական որևէ գործողություն չի ձեռնարկում, քանի որ գիտի, որ մեր բանակի դեմ կռվել չի կարող:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Լևոն Շիրինյանն ասաց, որ որևէ հեռանկար չի տեսնում: