28 դեկտեմբերի 2012 - 13:19 AMT
Պարուր Հայրիկյան. Ինձնից բացի` ո՞վ

Պարույր Հայրիկյանն այսօր ասուլիսի ժամանակ ասաց, որ գործող նախագահից բացի այլ թեկնածուի հաղթանակը գերթե անհնար է համարում, բայց ինքը մինչև վերջ անելու է իր գործը:

«Ես եղել եմ առաջնորդ կարևոր փուլում: Ես ոչ թե նախագահել, այլ գլխավորել եմ սահմանադրական բարեփոխումները: Այսօր այդ գործը ես պիտի շարունակեմ: Ինձնից բացի` ո՞վ», -ասաց Պարույր Հայրիկյանը:

Նշեց նաև, որ իր նախաձեռնած փոփոխություններից հետո պետպաշտոնյանները հասկանալու են, որ իրենք միայն քաղաքացիների ներկայացուցիչն են: ԱԻՆ նախագահն ավելացրեց` ազատ, անկախ Հայաստանի ճանապարհին մասնակցել է անկախությանը, մասնակցելու է նաև ազատությանը: