28 դեկտեմբերի 2012 - 13:37 AMT
Թառ պատրաստելու համար պետք է թթենի տնկել, իսկ ադրբեջանցիների պես քոչվորները դա անել չէին կարող

Թառը երբեք չի եղել և չի կարող լինել ադրբեջանական գործիք: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դանիել երաժիշտը, մեկնաբանելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը` թառը ադրբեջանական գործիք հայտարարելու վերաբերյալ:

«Տկզար» համույթի հիմնադիր Կառլեն Միրզոյանը նշեց, որ այն հայկակական համարվելու բոլոր հիմքերը Հայաստանն ունի: Ըստ արվեստագետի՝ թառը միակ կսմիթային լարային գործիքն է, որն ունի քառորդ լադ: Դրանք ուսումնասիրել է Կոմիտասը, նույնիսկ հատուկ նշան է հորինել:

Դանիել երաժիշտը նաև նշեց, որ թառ պատրաստելու համար անհրաժեշտ է թթենի տնկել, ինչը չէր կարող անել քոչվոր ցեղը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-7-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխամասային գրասենյակում` Փարիզում, տեղի էր ունեցել ոչ նյութական մշակույթի պահպանմանը նվիրված միջկառավարական կոմիտեի 7-րդ նիստը: Հայաստանից ոչ նյութական մշակույթի ժառանգության ցուցակում ընդգրկվել է «Սասնա ծռեր» էպոսը, Ադրբեջանից` թառը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրները քննարկումների ժամանակ նշել էին, որ այն չի կարող ճանաչվել որպես մեկ երկրի մշակութային ժառանգություն: Այդ պատճառով էլ, այն ընդունվել է բաց հայտով, որին կարող են հավակնել նաև այլ երկրները: