28 դեկտեմբերի 2012 - 18:09 AMT
Հերման վան Ռոմպեյ. Քեմերոնի քաղաքականությունը սպառնում է ԵՄ գոյությանը

Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյը զգուշացրել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հակազդեցությունը ԵՄ անդամ երկրների կողմից իրենց լիազորությունների մի մասը անդրազգային կառույցներին փոխանցելուն, կարող է սպառնալիքի տակ դնել ԵՄ գոյությունը որպես տարածաշրջանային ընկերակցության, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հանդես գալով Բրիտանիայի Համայնքների պալատում՝ Քեմերոնը հայտարարել էր, որ չի բացառում, որ երկիրը կարող է դուրս գալ ԵՄ-ից: Ըստ դիտորդների, ԵՄ հետ բախման Քեմերոնին դրդում է նրա սեփական կուսակցությունը՝ պահպանողական կուսակցությունը: