28 դեկտեմբերի 2012 - 17:32 AMT
Ընտրություններին կքվեարկեն դիվանագիտական ծառայություն անցնող 243 ընտրողներ և նրանց ընտանիքի անդամներ

35 երկրներում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների ընդհանուր թիվը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին է փոխանցել 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ 35 երկրներում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների ընդհանուր թիվը 243 է:

Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված ուղեցույցը` էլեկտրոնային քվեարկության իրականացման կարգի և ժամկետների վերաբերյալ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից: