Սիրիական ընդդիմության առաջնորդ Ահմեդ Մուազ ալ-Հատիբը հրաժարվել է ժամանել Մոսկվա` հակամարտության խաղաղ ուղիները քննարկելու: Այս մասին նա հայտարարել է Ալ-Ջազիրա հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ընդ որում, նա հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հանդիպել որևէ արաբական երկրում`հստակ օրակարգի առկայության պարագայում:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է հանդիպել Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ազգային կոալիցիայի առաջնորդ Ահեմդ Մուազ ալ-Հատիբի հետ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Սիրիայում հակամարտությունը շարունակվում է 2011թ մարտից: Այս ընթացքում, տարբեր աղբյուրների համաձայն, երկրում զոհերի թիվը հասել է 40 հազարի: