28 դեկտեմբերի 2012 - 21:04 AMT
Պակիստանում հազի դեմ դեղի օգտագործումից մահացել է 20 մարդ

Պակիստանի արևելքում մոտ 20 մարդ վերջին երեք օրերի ընթացքում մահացել է հազի դեմ տոքսիկ խառնուրդի օգտագործման արդյունքում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Գուջրանավալա քաղաքի ոստիկանությունը հաղորդում է, որ զոհվածները դեղը ձեռք են բերել տեղի դեղատներից`թմրեցնող էֆֆեկտի հասնելու համար:

Մեկ ամիս առաջ նմանատիպ դեպք է գրանցվել նաև Լահոր քաղաքում, որտեղ նույն խառնուրդի օգտագործումից զոհվել է ավելի քան 20 մարդ: