28 դեկտեմբերի 2012 - 21:25 AMT
Հոսնի Մուբարաքը դեռևս առնվազն երկու շաբաթ կմնա հոսպիտալում

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, ով ցմահ ազատազրկման է դատապարտվել, դեռևս առնվազն 2 շաբաթ կմնա հոսպիտալում, որտեղ նրան տեղափոխել են Տորա բանտից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ուրբաթ օրը Եգիպտոսի գլխավոր դատախազը համաձայնել է, որպեսզի Մուբարաքը բանտից տեղափոխվի ռազմական հոսպիտալ`հետագա բուժման համար:

Նախկին նախագահի առողջական վիճակը վատացել է այն բանից հետո, ինչ նա ընկել է լոգասենյակում և կոտրել մի քանի կողեր ու գլխի վնասվածք ստացել: Դեպքից հետո Մուբարաքի դատապաշտպանը դիմել էր գլխավոր դատախազին` նրան հոսպիտալ տեղափոխելու հարցը դիտարկելու խնդրանքով: