28 դեկտեմբերի 2012 - 22:20 AMT
Արմեն Աշոտյան. 2013 թվականը թող լինի ոլորտում արձանագրված հաջողությունների շարունակականության տարի

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր շնորհավորել է մանկավարժներին, դասախոսներին, գիտաշխատողներին, աշակերտներին և ուսանողներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

«2012 թվականը Հայաստանի կրթության և գիտության ոլորտի համար եղավ նշանակալի ձեռքբերումների ու նոր նախաձեռնությունների տարի: Հիմք դրվեց գիտելիքի վերաարժևորման և կրթության որակի նկատմամբ հասարակական պահանջի: Ցանկանում եմ, որ գալիք 2013 թվականը լինի ոլորտում արձանագրված հաջողությունների շարունակականության ապահովման, իսկ մեր պետության ու համայն հայության համար՝ ազգային իղձերի իրականացման և նորանոր ձեռքբերումների տարի: Մաղթում եմ ձեզ բարօրություն, անձնական երջանկություն և ամենայն բարիք: Թող Սուրբ Ծննդյան ավետիսն ուղեկից լինի ձեզ ողջ տարվա ընթացքում», - նշված է նախարարի շնորհավորանքում: