29 դեկտեմբերի 2012 - 15:48 AMT
Հարցում. Սարկոզիի քաղաքականությունն ավելի արդյունավետ էր, քան Օլանդի գործողությունները

Ֆրանսիացիների մեծ մասի կարծիքով, երկրի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի քաղաքականությունն ավելի արդյունավետ էր, քան ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդի գործողությունները, հաղորդում է «Ֆիգարո» պարբերականը:

Ըստ հարցման, Սարկոզիի քաղաքականությունն արդյունավետ են համարում հարցվածների 40 տոկոսը, մինչդեռ Օլանդի օգտին կողմ է քվեարկել 22 տոկոսը: Հարցվածների 31 տոկոսն էլ կարծում է, որ երկու նախագահներն էլ անարդյունավետ են, փոխանցում է «Ինտերֆաքսը»: