29 դեկտեմբերի 2012 - 15:52 AMT
Բրահիմի. Սիրիայում քաղաքական կարգավորման այլընտրանք կարող է դառնալ «սոմալիզացիան»

Սիրիայում քաղաքական կարգավորման այլընտրանք կարող է դառնալ «սոմալիզացիան», հայտարարել է ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Սիրիայում պոտք է կայուն քաղաքական գործընթաց լինի... սա առաջին այլընտրանքն է: Երկրորդ այլընտրանքը կարող է լինել Սիրիայի սոմալիզացիան, և այդ դեպքում հետևանքները կարելի է հեշտությամբ պատկերացնել»,-շաբաթ օրը ասել է Բրահիմին` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ: