29 դեկտեմբերի 2012 - 16:41 AMT
Արման Մելիքյանը գերադասում է խնդրանքներ չհղել անգամ Ձմեռ պապին

Գալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը Նոր Տարին անցկացնելու է տանը: Նա, թեև երբևէ չի տեսել Ձմեռ պապին, բայց միշտ հավատացել է նրա գոյությանը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Արման Մելիքյանն ասաց, որ գերադասում է խնդրանքներ չհղել անգամ Ձմեռ պապին: Հարցին, թե եկող տարում նախագահական ընտրությունների հետ կապված որևէ սպասելիք ունի՞, Արման Մելիքյանը պատասխանեց. «Քաղաքականությունը սպասելիքների դաշտի հետ կապ չունի, այն գործողությունների դաշտում է»:

Ըստ նրա՝ ամեն Նոր տարի հիշարժան է և Ձմեռ պապի նվերն է: Եկող տարում նախագահի թեկնածուն հայ ժողովրդին մաղթում է չկոտրվել, կյանքին հումորով նայել: