4 հունվարի 2013 - 01:09 AMT
Apple փորձարկում է նոր iPhone 6-ը

Apple ընկերությունը սկսել է փորձարկել նոր iPhone ու iOS օպերացիոն համակարգը: Ավելի վաղ հայտնաբերվել էին լոգեր, որոնք վերաբերվում էին iPhone 6.1 իդենտիֆիկատորով նոր սմարտֆոնին, որն օգտագործում է նոր` iOS 7 օպերացիոն համակարգը: Մասնագետները ենթադրում են, որ ամերիկյան ընկերության ինժեներները սկսել են թեստավորել նոր սմարտֆոնի համատեղելությունը մի շարք հայտնի ծրագրերի հետ:

Ոլորտի մասնագետների հայտարարությունների համաձայն, նոր սմարտֆոնը կարող է ստանալ մի շարք ունիկալ նորույթներ: Մասնավորապես, iPhone 6-ը կարող է նոր ճկուն էկրան ունենալ, որը կկարողանա կատարել թե դինամիկի, թե խոսափողի գործառույթներ: