4 հունվարի 2013 - 15:08 AMT
Վերջին 3 օրում ճանապարհատրանսպորտային պատահարներից 7 մարդ է զոհվել

Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերից PanARMENIAN.Net-ը տեղեկանում է, որ 2012 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2013 թ. հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար (որից 11-ը՝ Երևան քաղաքում), ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է (որից 1-ը՝ Երևան քաղաքում), 29-ը (որից 13-ը՝ Երևան քաղաքում) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն ժամանակահատվածում Երևան քաղաքում հատուկ պահպանվող տարածք (տուգանային հրապարակ) է տեղափոխվել 8 ավտոմեքենա, որից 2-ի վարորդները թույլատրելիից ավելի ալկոհոլ էին օգտագործել, իսկ 6 վարորդի մոտ բացակայել են անհրաժեշտ փաստաթղթերը: