6 օգոստոսի 2003 - 22:03 AMT
ՍՊԱՆՎԵԼ ԵՆ ԵՐԵՔ ՀԱՅ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ
Այսօր առավոտյան ժամը 5.30-ի սահմաններում Հայաստանի զորամասերից մեկի պարեկային ծառայությունում անհայտ անձանց կողմից ինքնաձիգից արձակված կրակոցների հետեւանքով սպանվել է երեք ժամկետային զինծառայող: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանն են հայտնել են Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում: Հարուցվել է քրեական գործ` ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություն կատարելու հոդվածով: Հետաքննությունը վարում է ՀՀ զինվորական դատախազությունը: