7 հունվարի 2013 - 14:40 AMT
Պենտագոնի նոր ղեկավարի անունը Օբաման կհայտնի այսօր

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտպանության նախարարի պաշտոնին առաջարկելու է Նեբրասկա նահանգից նախկին սենատոր հանրապետական Չակ Հեյգելին: Այս մասին գրում է Ռոյթերսը: Պենտագոնի նոր ղեկավարի անունը Օբաման կհայտնի այսօր: Թեկնածությունը պետք է հաստատի ԱՄՆ սենատը:

Վերլուծաբանների կարծիքով Հեյգելի նշանակումը սենատում վեճերի պատճառ կդառնա, քանի որ Չակ Հեյգելը կասկածի տակ էր առել Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների արդյունավետությունը: Հեյգելը նաև ԱՄՆ դաշնակից Իսրայելի դեմ էր արտահայտվել: