7 հունվարի 2013 - 13:35 AMT
Դևիդ Քեմերոն. Մեծ Բրիտանիան հանրաքվե կանցկացնի ԵՄ հետ հարաբերությունների հարցով

Մեծ Բրիտանիան հանրաքվե կանցկացնի Եվրամիության հետ հարաբերությունների հարցի մասին առաջիկա 5 տարիների ընթացքում: Այդ մասին հայտարարել է երկրի կառավարության ղեկավար Դևիդ Քեմերոնը: «Քվեարկությունը տեղի կունենա 5 տարվա ընթացքում»,- հաղորդել է վարչապետը BBC-ի եթերում:

Միաժամանակ Քեմերոնը հասկացնել է տվել, որ հիմա կառավարությունը պատրաստում է Բրյուսելի հետ հարաբերությունների փոփոխության հատուկ պլան, երբ Լոնդոնը փորձում է ազգային խորհրդարանին վերադարձնել ինքնիշխան լիազորությունների մի մասը, որոնք ավելի վաղ անցել են ԵՄ միասնական մարմինների իրավասության տակ: «Եվրոպայի հարցով լուրջ բանակցություններ են ընթանալու»,- ասել է նա բրիտանացիներին:

Թագավորությունը ցանկանում է միայն մտնել ԵՄ միասնական տնտեսական գոտու մեջ, միաժամանակ մյուս բոլոր ոլորտները թողնել բրիտանական խորհրդարանի իրավասության տակ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: