7 հունվարի 2013 - 14:11 AMT
«Շիրակը» մեկամսյա հանգստից հետո վերսկսեց մարզումները

Գյումրու «Շիրակի» ֆուտբոլիստները այսօր՝ մեկամսյա հանգստից հետո, Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ վերսկսել են մարզումները:

Մարզմանը ներկա չեն եղել սենեգալցի կիսապաշտպան Լի Լամին Յորոն, կոտդիվուարցի պաշտպան Կադիո Բորիսը և կիսապաշտպան Կարեն Մուրադյանը: Նրանք թիմին կմիանան հունվարի 12-ին:

Հունվարի 13-ից 26-ը Ավանի ֆուտբոլային ակադեմիայում կմեկնարկի «Շիրակի» առաջին հավաքը:Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից: