Իրանական նավթի արտահանումը Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների պատճառով վերջին 9 ամսում կրճատվել է 40 տոկոսով, իսկ եկամուտները նվազել են 45 տոկոսով:
Ըստ գործակալության, Իրանի նավթի նախարար Ռուստամ Քասեմին, հանդես է եկել զեկույցով մեջլիսի պատգամավորների առջև:
«2012թ. մարտից Իրանում նավթի վաճառքի ծավալները նվազել են 40 տոկոսով, իսկ եկամուտները՝ 45 տոկոսով»,-հայտարարել է խորհրդարանական Գուլյամ Ռեզա Քաթեբը, որի խոսքն է մեջբերում ISNA գործակալությունը:
Ավելի վաղ Իրանում հայտարարում էին, որ միջազգային պատժամիջոցները զգալի բացասական ազդեցություն չեն թողել իրանական նավթի արտահանման վրա: