7 հունվարի 2013 - 15:48 AMT
Աֆղանստանի նախագահը ԱՄՆ-ում կքննարկի երկրում ամերիկյան ռազմական ներկայության հարցը

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը մեկնել է ԱՄՆ, որտեղ նա կքննարկի երկրում ամերիկյան ռազմական ներկայության հարցը և ՆԱՏՕ-ի հիմնական ուժերի նախատեսվող դուրս բերումը հաջորդ տարվա վերջում: Քարզայը փորձում է նոր խթան հաղորդել Աֆղանստանում ԱՄՆ ռազմական ներկայության մասին ձգձգվող բանակցություններին:

2014թ. հետո ԱՄՆ զորքերի քանակի մասին խոսակցությունները շրջանառվում են 3000 մինչև 20 հազարի սահմաններում: Դեռ չի լուծվել նրանց դերի և այնտեղ մնալու պայմանների հարցը: