7 հունվարի 2013 - 16:13 AMT
Բուենոս Այրեսն ու Լոնդոնը կրկին վիճաբանում են Ֆոլկլենդյան կղզիների պատճառով

Բուենոս Այրեսն ու Լոնդոնը կրկին վիճաբանում են Մալվինյան՝ Ֆոլկլենդյան կղզիների պատճառով, որոնք 1982թ. կարճատև, բայց արյունալի պատերազմի պատճառ դարձան, որն ավարտվեց Մեծ Բրիտանիայի հաղթանակով, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները բաց նամակ է հղել կղզու պատկանելության վերաբերյալ բանակցությունները շարունակելու պահանջով:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց, որ պատրաստ է պաշտպանել այդ տարածքները զենքով:

Իր հերթին, Արգենտինայի ԱԳՆ-ն դատապարտեց Քեմերոնի ելույթը՝ անվանելով այն «ռազմատենչ սպառնալիքներ»: