ԱՄՆ վարչակազմը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի առաջարկած հակամարտության կարգավորման ծրագիրը համարում է «իշխանությունը պահպանելու փորձ»: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդես է եկել երկրի իրավիճակի մասին ելույթով: Ուղիղ հեռարձակում է ապահովել «Ալ Ջազիրան», հայտնում է Լենտա.ռու-ն:
Ըստ Ասադի, Սիրիան լայնածավալ պատերազմ է վարում օտարերկրացի ահաբեկիչների դեմ, որոնք օգնում են «որոշ» սիրիացիների, ուստի երկխոսությունը նրանց հետ անհնար է:
Ասադը հերթական անգամ հայտարարեց, որ երկրում քաղաքական բարեփոխում կիրականացվի՝ կհայտարարվի համաներում, որից հետո կգրվի ազգային խարտիան՝ Սահմանադրությունը, որը կդրվի հանրաքվեի, հետ տեղի կունենան ազատ ընտրություններ:
Նուլանդն այս առնչությամբ ասել է, որ «Ասադի պլանը չի տանում դեպի իշխանափոխություն, որը սիրիացի ժողովրդի նպատակն է»: ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը կրկին անգամ ասել է, որ Սիրիայի նախագահը կորցրել է լեգիտիմությունն ու «պետք է հրաժարական տա»: