7 հունվարի 2013 - 16:29 AMT
Իսրայելը մտադիր է պաշտպանիչ պատ կառուցել Սիրիայի հետ սահմանին

Իսրայելը մտադիր է պաշտպանիչ պատ կառուցել Սիրիայի հետ սահմանին, հայտնում է «Ալ Ջազիրայի» կայքը: Այդ մասին հայտարարել է կառավարության նիստում Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն:

Նեթանյահուն հայտարարել է, որ սիրիացի զինվորականները հեռացել են սահմանի այդ հատվածից, իսկ փոխարենը եկել են իսլամիստ գրոհայինները: Ըստ նրա, Սիրիայի հետ սահմանին նույնպիսի պատ կկառուցվի, ինչպես Եգիպտոսի հետ սահմանին: