7 հունվարի 2013 - 23:09 AMT
«Ոսկե գնդակին» արժանացավ Լիոնել Մեսսին

Ցյուրիխում ընթացող «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ժամանակ հայտնի դարձավ 2012-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը: «Բարսելոնայի» հարձակվող, Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին չորրորդ տարին անընդմեջ արժանացավ «Ոսկե գնդակին»:

Մեսիի հետ «Ոսկե գնդակի» համար պայքարում էին «Բարսելոնայի» կիսապաշտպան, Եվրո 2012-ի լավագույն ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան և Մադրիդի «Ռեալի» հարձակվողԿրիշտիանու Ռոնալդուն:

Նշենք, որ Մեսսիի այս մրցանակը ռեկորդ է: Նա առաջին ֆուտբոլիստն է, ով չորրորդ անգամ ճանաչվեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: