8 հունվարի 2013 - 09:57 AMT
Ուգո Չավեսի առողջական վիճակն «ավելի կայուն» է դարձել

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակն «ավելի կայուն» է դարձել անցած շաբաթվա համեմատ, երբ նրա մոտ բարդություն էր առաջացել շնչառական ուղիների վարակի արդյունքում: Այդ մասին հաղորդել է կապի և տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլյեգասը, ով ուղիղ եթերում ընթերցել է պաշտոնական ամփոփագիր, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Դեկտեմբերի սկզբին Չավեսը հայտարարել է քաղաքացիներին, որ ստիպված է կրկին մեկնել Կուբա, քանի որ ևս մեկ վիրահատության կարիք ունի: