8 հունվարի 2013 - 09:58 AMT
ԿԸՀ-ն ընտրագրավը չվճարած թեկնածուներին նիստի է հրավիրել

Այսօր ժամը 12:00-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուների գրանցման փաստաթղթերի քննարկման վերաբերյալ նիստ տեղի կունենա:

ԿԸՀ-ն նիստին է հրավիրել իրենց թեկնածությունն առաջադրած այն քաղաքացիներին, ովքեր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը չեն ներկայացրել հանձնաժողով:

Նիստին հրավիրվել են՝ Տարոն Կոլյայի Աբրահամյանը, Ռոբերտ Էդուարդի Ահարոնյանը, Ռուբեն Լեվի Այվազյանը, Մհեր Արամայիսի Հայրապետյանը, Արամ Սերգեյի Հարությունյանը, Նարինե Հովհաննեսի Մկրտչյանը, Պավլիկ Վասպուրի Սարգսյանը և Ռոբերտ Յաշայի Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ այս թեկնածուները ԿԸՀ չեն ներկայացրել ընտրագրավի վճարման անդորրագիրը:

Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԿԸՀ պաշտոնական կայքից: