8 հունվարի 2013 - 10:15 AMT
ԱՄՆ-ի և Աֆղանստանի նախագահները կհանդիպեն 2013-ի հունվարի 11-ին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը կհանդիպեն 2013-ի հունվարի 11-ին Սպիտակ տանը, հաղորդում է ԱՄՆ նախագահի մամլո ծառայությունը:

Բանակցությունների գլխավոր թեման կլինի Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրս բերումը, որը, Օբամայի վարչակազմի պլանների համաձայն, պետք է ավարտվի 2014-ին: Կքննարկվեն «երկու երկրների միջև գործընկերության հարցերը»:

Վաշինգտոնը պլանավորում է պահպանել Աֆղանստանում ռազմական ներկայությունը 2014-ից հետո, բայց առանց մշտական բազաների ստեղծման, հաղորդում է ՌԲԿ-ն: