8 հունվարի 2013 - 11:53 AMT
Դեյվիդ Բոուին իր ծննդյան օրը հայտարարել է նոր ալբոմ թողարկելու մասին

Դեյվիդ Բոուին իր ծննդյան 66-ամյա տարեդարձի օրը ներկայացրել է իր նոր ալբոմը: Սկավառակը կոչվում է The Next Day, հայտնում է Lenta.ru-ն դերասանի պաշտոնական կայքի վրա հղումով:

17 երգ պարունակող ալբոմը կթողարկվի մարտին: Մարտի 8-ին սկավառակը կհայտնվի Ավստրալիայում, մարտի 11-ին՝ այլ երկրներում, բացառությամբ ԱՄՆ-ի: ԱՄՆ-ում այն կներկայացվի մարտի 12-ին: iTunes-ում կարելի է նախնական պատվեր կատարել:

Իր կարիերայի ընթացքում Բոուին թողարկել է 29 ալբոմ: Նրա վերջին համերգային ելույթը եղել է 2006թ. նոյեմբերին: Նա երգել է Ալիշիա Քիզի հետ բարեգործական համերգում: