8 հունվարի 2013 - 14:13 AMT
ԿԸՀ-ն նախագահի թեկնածուներին 48 ժամ տվեց ընտրագրավը մուծելու համար

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրման համար ոչ լիարժեք փաստաթղթեր ներկայացրած թեկնածուներին 48 ժամ ժամանակ է տվել ընտրագրավը մուծելու համար:

Թեկնածուներից Մհեր Հայրապետյանը ԿԸՀ է ներկայացրել 1000 դրամի անդորրագիր: Նա խնդրել է հանձնաժողովին 50 հազար դրամի երաշխավորություն ընդունել, իսկ Պավլիկ Սարգսյանը հայտարարել է, որ այդքան գումար վճարել չի կարող:

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստաթղթերը լիարժեք չներկայացրած 8 թեկնածուների ծանուցում էր ուղարկել և այսօր հրավիրել նիստ: