8 հունվարի 2013 - 14:14 AMT
Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Վարդան Մինասյանի օգնական

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Սարգիս Հովսեփյանը կաշխատի «Փյունիկ» ակումբի մարզչական շտաբում: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, Հովսեփյանը կօգնի թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին:

Մինասյանի օգնականներն են նաև Արթուր Մկրտչյանը, Վարազդատ Ավետիսյանը և Աշոտ Ավետիսյանը:

Հովսեփյանը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 131 հանդիպում և ֆուտբոլից հեռանալու որոշում կայացրել էր 2012 թվականի սեպտեմբերին: