8 հունվարի 2013 - 14:35 AMT
Եթե ընտրությունները կեղծվեն, Րաֆֆի Հովհաննիսյանը պայքարը կշարունակի հրապարակում

Եթե գալիք նախագահական ընտրությունները կեղծվեն, ապա, ըստ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի, քաղաքացիական պայքարը կշարունակվի հրապարակում փետրվարի 19-ից հետո: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը նկատեց, որ այս պայքարում ամեն ինչ հնարավոր է, և ոչ մի բան կանխորոշված չէ:

Ազատ, արդար ընտրությունների դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է թե շնորհավորել հաղթողին, թե ընդունել շնորհավորանքը:

Րաֆֆի Հովհաննիսյանն այս ընտրություններում անակնկալներ և պայքարի անսովոր քայլեր է կանխատեսում: