8 հունվարի 2013 - 16:14 AMT
Չինաստանի իշխանությունները գրաքննության դեմ բողոքի ակցիաներին ի պատասխան կխստացնեն ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողությունը

Չինական խոշոր պարբերականի կողմից 20 տարվա ընթացքում առաջին անգամ կազմակերպված գրաքննության դեմ բողոքի ակցիայից հետո, Չինաստանի կոմունիստական կուսակցությունը ԶԼՄ-ներում տարածել է հաղորդագրություն այն մասին, որ ուժեղացվում է մամուլի նկատմամբ վերահսկողությունը, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Southern Weekend խոշոր չինական պարբերականի լրագրողները նախօրեին գործադուլ են հայտարարել: Հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են հրատարակչության գրասենյակի մոտ:

Պարբերականի խմբագրությունը ստիպված էր ամանորյա ուղերձի փոխարեն քարոզչական բնույթի հայտարարություն տեղադրել: