8 հունվարի 2013 - 16:29 AMT
Հյուսիսային Օսեթիայում ձնահյուս է իջել զորամասի վրա

Հյուսիսային Օսեթիայում Տրանսկովկասյան մայրուղում ձնահյուս է իջել զորամասի վրա: Տուժածներ չկան, քանի որ զինծառայողները նախապես տարհանվել էին: Այս մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին հաղորդել են հանրապետական ԱԻՆ-ում:

Ձնահյուսի պատճառը նախորդ գիշեր տեղացած առատ ձյունն է:

Տրանսկովկասյան մայրուղին փակ է երթևեկության համար: