8 հունվարի 2013 - 16:13 AMT
Գյումրիից Երևան եկող գնացքում ուղևորների թիվը 3 անգամ ավելացել է

Բքի հետևանքով Գյումրի-Երևան մայրուղին այս օրերին դժվարանցանելի է: Հատկապես Լանջիկ-Մաստարա ճանապարհահատվածում, ուր մեքենաներ են մնացել, մարդիկ տարհանվում են: Վերջին օրերին Գյումրիից Երևան մարդիկ ուղևորվում են գնացքով, որոնք տեղ են հասնում գերծանրաբեռնված: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հարավկովկասյան երկաթուղու ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանն ասաց. «Ուղևորների թիվը, սովորական օրերի համեմատ, ավելացել է 3 անգամ»: