8 հունվարի 2013 - 17:10 AMT
Ճապոնիայի ԱԳՆ-ն իր բողոքն է հայտնել ՉԺՀ դեսպանին՝ կապված վիճահարույց կղզիների հետ

Ճապոնիայի ԱԳՆ-ն երեքշաբթի օրը կանչել է ՉԺՀ դեսպանին և նրան է հանձնել բողոքը՝ կապված Սենկակու կղզիների շրջան չինական նավերի մուտք գործելու հետ. փոխանցում է Ինտերֆաքսը:

Ինչպես հաղորդվում է ճապոնական ԱԳՆ հայտարարությունում, ԱԳ փոխնախարար Ակիտարա Սաիկին հանդիպել է Ճապոնիայում Չինաստանի դեսպանի հետ և նրան է հանձնել բողոքը՝ կապված այդ շրջան չինական նավերի մուտքի հետ: