8 հունվարի 2013 - 17:04 AMT
Իրաքյան Քրդստանը սկսել է նավթի ինքնուրույն արտահանումը համաշխարհային շուկա

Իրաքյան Քրդստանը սկսել է նավթի ինքնուրույն արտահանումը արտաքին շուկա Թուրքիայի տարածքով: Այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին հումքային շուկայում:

Նավթի արտահանման ծավալները դեռևս մեծ չեն:

Կենտրոնական կառավարությունը ապօրինի է համարում քրդերի այդ նախաձեռնությունը:

Քրդստանը պայքարում է կենտրոնական կառավարության հետ ֆինանսական անկախության համար