Շոտլանդիայում կպայքարեն բռնության դեմ մահմեդական ընտանիքներում, հայտնում է BBC News-ը: «Դու կարող ես փոխել դա» անվանումով ակցիայի կազմակերպիչը մահմեդական կանանց Amina բարեգործական ընկերակցությունն է: Պաշտոնական մեկնարկը կտրվի փետրվարին Գլազգոյում և Էդինբուրգում:
Ըստ կազմակերպության ներկայացուցիչների, մահմեդականներից շատերը սխալ են մեկնաբանում կրոնի հիմունքները՝ արդարացնելով բռնությունը:
Կազմակերպության թեժ գծին հաճախ են ահազանգում իսլամական ընտանիքների կանայք՝ բողոքելով, որ ամուսինները ծեծում են իրենց, հղում անելով Ղուրանին:
Շոտլանդիայում ընդհանուր առմամբ մոտ 40 հազար մահմեդական է ապրում, հայտնում է Լենտա.ռու-ն: